Անահիտ Ավետիսյան

Հարավային դպրոց-պարտեզ 4.2 դասարան

Զատկական ընթերցարան

Ապրիլի1

Նախագիծը՝ Ընթերցարանների ստեղծումը որպես ստեղծագործական-հետազոտական աշխատանքի բաղկացուցիչ

  1. Բառարանի օգնությամբ փորձի՛ր բացատրել «զատիկ» բառը:
  2. Համացանցից դուրս բեր ու այստեղ տեղադրի՛ր «զատիկ» բառի իմաստն արտահայտող լուսանկարներ:
  3. Կարդա՛ Սուրբ Հարության տոնի մասին: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Զատկի տոնի մասին նոր տեղեկություններով:
  4. Զատիկ բառի մյուս մեկնաբանությունը ազատվել իմաստն ունի: Շատերը  կարծում են,  որ  կարմիր  ձուն  խորհրդանշում է  քրիստոսի   արյունը,  բայց  կա  էլի  մեկ  տարբերակ,  որ  Քրիստոսին  խաչելուց  երեք  օր  հետո մի  աղջիկ  գալիս է  մի  տղայի  մոտ  նրան  ձու է  տալիս  և  ասում է,  որ Քրիստոսի  հոգին  երիկինք է  բարձրացել, և  տղան  ասում է  «Ավելիշոտ  ձուն  կարմիր  կդառնա  քան  ես  դրամ  կհավատամ»  և  հանկարծակի  ձուն  կարմիր է  դառնում    
  5. Կարդա՛  Ծաղկազարդի մասին, դիտի՛ր տեսանյութը: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունը: Տեղեկությունների այս շարքը լրացրո՛ւ Ծաղկազարդի տոնի մասին նոր տեղեկություններով:                                                                                        Հնում տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ Նարը անձրևներ էր ուղարկում երկիր։
  6. Ընտրի՛ր զատկական առածանիներից, ասիկներից մեկը և  Paint նկարչական խմբագրով պատրաստի՛ր զատկական բացիկ: Այն տեղադրի՛ր այստեղ:                                                                                                                                                                          Կարմիր արև քեզ, ախպեր,
    Աստծու բարև քեզ, ախպեր:
    Կարմիր եզին օղն ու կոճակ,
    Կարմիր հավկիթս դուրս բերեք,
    Ճերմակ հավկիթս ներս տարեք։                                                                                                                                                         
  7. Զատկական առածանիները ընթերցելուց հետո քո ընկերները դրանց շուրջ հորինել են հետաքրքիր հարցեր: Կարդա՛ ու փորձի՛ր պատասխանել այդ հարցերին: Պատասխաններդ կարող են լինել երևակայական:

 

  • Զատիկն առանց ձվի չի լինիԶատիկը քանի՞ ձվով կլինի:
  • 7
  • Զատկե Զատիկ է, նավակատիկ է, չամչե հատիկ է: Քանի՞ չամչե հատիկ է: Ի՞նչ նավակատիկ է:
  • 33  չամչահատիկ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամԶատկի օրվան քանի՞ գույն տամ: Թվարկի՛ր:
  • Կարմիր,  ոսկեգույն, արծաթագույն,  կանաչ  և  կապույտ:
  • Ունևորի համար ամեն օր Զատիկ է: Չունևորի համար ե՞րբ է Զատիկ:
  • Մարտի 1-ին
  • Հազարից մի օր Զատիկ, էն էլ նավակատիկԶատիկը շուտ եկա՞վ, թե՞ նավակատիկը:
  • Նավահատիկը
  • Հավը կուտե հատիկ-հատիկ, Ծով ձմեռեն կելնե Զատիկ:  Ծով ձմեռը քանի՞ օր ունի: Հավի կերած հատիկներն են շա՞տ, թե՞ ծով ձմռան օրերը:
  • Հավը  կեվի  կերած  կոտը-3333  Իսկ  ձմռան  օրերը-1219

7. Իսկ հիմա ինքդ ընտրի՛ր զատկական առածներից, ասիկներից մեկն ու դրա շուրջ նման երևակայական հարցեր հորինի՛ր:

 

8. Կարդա՛ զատիկ միջատի մասին: Դուրս գրի՛ր ամենահետաքրքիր տեղեկությունները: Այլ աղբյուրներից օգտվելով՝ լրացրո՛ւ դրանք:

Քչերը գիտեն, որ առաջին հայացքից անվնաս թվացող զատիկը գիշատիչ է:

9. Հորինի՛ր հանելուկներ Զատիկ տոնի, զատիկ միջատի, զատկական ձվիկի, ածիկի մասին:

10. Ձու, կարմիր, օր, գլորել, Զատիկ, պտտել բառերն օգտագործելով փորձի՛ր հորինել շուտասելուկներ:

Ձու   պտտվեց գլորվեց Զատկի օրով  կարմրեց:

11. Ձու բառով փորձի՛ր նոր բառեր կազմել ու բացատրել դրանք:

ձու+տեր-ձվատեր,  ձու+ծին_ձվածին:

12. Ի՞նչ կպատմի ձուն իր մասին:

Ձուն  կպատմի  իր  կյանքի  հաջողությունները  և  անհաջողությունները:

13. Արի՛ կազմենք «ձու» բառի անձնագիրը:

Անունը՝  Ձունձու
Ազգանունը՝  Խաշածիյան
Հայրանունը՝  Հավիկ 
Ծնվել է  Հավաբնում
Ապրում է  Տորթում
Սիրում է  
Չի սիրում Երբ  նրա  ընկերներին  կտրում  և  ուտում 
Զատկի տոնին  նրանել  կուտեն

14. Օգտվելով համացանցից՝ դուրս բեր տեղեկություններ ձվի, դրա սննդարար հատկությունների, օգտակարության մասին:                   Ձվերի չափսերը և երանգավորումը պայմանավորված է տեսակով, ցեղով, տարիքով, կերակրման տեխնոլոգիայից։ Հավերի ձվերը կշռում են 45-75 գրամ, հնդկահավերինը՝ 70-100, սագերինը՝ 120-200, իսկ բադերինը՝ 70-100։

Եվրոպական թռչունների ցեղերի մեսամասնության ձուն ունի սպիտակ գույն։ Հավերի և հնդկահավերի մի քանի ցեղերի ձուն ունի բաց դեղնավուն կամ դարչնագույն երանգավորում։

Քիմիական բաղադրությունը կախված է թռչնի տեսակից, տարիքից, սնվածության աստիճանից, կերակրումից, ձվարկման ժամկետից և այլ գործոններից։

15. Ներկայացրո՛ւ ձվով պատրաստվող քո ամենասիրելի ուտեստը: Գրի՛ր, թե այն ինչպես են պատրաստում:

Իմ  սիրած  ձվով  ուտեստը  դա  ձվով  ամլետն է:  Պատրաստվում է  այն  այսպես  ձուն  հարում ենք  և  դնում  թավայի  վրա,  մի  քանի  րոպեից  հանում ենք  և  պատրաստ է:

16. Պատմի՛ր, թե Զատկի տոնն ինչպե՞ս ես նշում քո ընտանիքում:

 

17. Իսկ հիմա կարդա՛, թե Զատկի տոնն ինչպես են նշում աշխարհի տարբեր երկրներում: Առանձնացրո՛ւ ամենահետաքրքիր տեղեկությունները:

Ես  հավանել եմ  թե  ինչպես են  նշում  Զատիկը  Անգլիայում  և  իմացա,  որ  տարբեր  երկրներում  Զատիկը  կարող է  խորհրդանշել տարբեր  բաներ:

18. Գրի՛ր, թե որն է քո ամենասիրելի զատկական երգը: Երգի՛ր, ձայնագրությունը տեղադրի՛ր այստեղ: Կարող ես օգտվել զատկական երգերի փաթեթից:

Լրացուցիչ ընթերցանության նյութեր

Email will not be published

Website example

Your Comment:

Կարգեր



Զանցել գործիքագոտուն