Անահիտ Ավետիսյան

Հարավային դպրոց-պարտեզ 4.2 դասարան

Ջ. Ռոդարի «Սխալ արձագանք»

Մայիսի14

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:

_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-գովել

բարկանալ-զայրաալ

հիմնադրել-ստեղծել

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • հասարակ-բարդ, հիմար-խելացի,  մեծ-փոքր,  հանգիստ-անհանգիստ,  վերջին-առաջին
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Իմ պակերացրած  արձագանքը  ապրում  սարերամ սիրում  է հաճախակի  վախեցնել մարդկանց Սնվում է ամեն ինչով ինձ նրան կգցեն մարդիկ վախից
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր:

Ջ. Ռոդարի «Թարս հարցեր»

Մայիսի13

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթվում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:                                                                        ամբողջ,  անմամ,  դարձավ:
  2. Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած բ/կամակոր գ/հակառակ կողմով դ/բոլորին հակառակ
  3. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:                                                                                                                                                                                              երկա~ր-կարճ, վատն-լավն,  սովորական-անսովոր,  Պարզ է-բարդ է:
  4. Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր

5. Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը

բ/ հարցերին

գ/ դարակները

դ/ խրճիթ

6. Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

7. Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

ա/ձանձրացնում է-ձանձրացնել
բ/չէր կարողանում-չէ կարողանում
գ/դնեն-դնել
դ/դարձավ-դարձրեց

8. Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին
դ/ տարվա կեսը

9. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Մի փոքրիկ պապիկ,
Հագին հազար շապիկ:

Կաղամբ`

10. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:

11. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

12. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:

13. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:

14. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր:

Բնագիտական Փլեշմոբ

Մայիսի13
Ջուրը Երկիր մոլորակի ամենայուրահատուկ ու զարմանահրաշ բնական հարստությունն է և կյանքի աղբյուրը։ Երկրի վրա ջուրն ամենուր է: Ջուր կա օդում, հողում, բույսերի ու կենդանիների մեջ, մարդու օրգանիզմում:

Հարց 1․ Ինչպիսի՞ հատկություններ գիտեք ջրի մասին, թվարկեք դրանք և փորձեք բացատրել ջրի նշանակությունը մարդկանց կյանքում։

Հարց 2․ Ջրի անխնա օգտագործման ինչպիսի՞ օրինակներ կարող եք հիշել։

Հարց 3․ Ինչպե՞ս կարելի է ջուրը խնայել։

Հարց 4․ Ինչո՞ւ սենյակային բույսերի մեծ մասը ամռանը ավելի շատ ենք ջրում, քան ձմռանը։ Ձեր տան բույսերը ջրի՛ր և տեսանյութ պատրաստի՛ր։

5․ Գործնական առաջադրանք

Ջրաչափը ցույց է տալիս, թե որքան ջուր ենք օգտագործում։ Առավոտյան և երեկոյան արտագրիր ջրաչափի ցույց տված թվերը։ Երեկոյան ցույց տված թվից հանիր առավոտյան ցույց տված թիվը և կիմանաս, թե այդ օրը որքան ջուր եք օգտագործել։ Պատասխանը գրիր այստեղ՝

6․ Փորձարարական առաջադրանք․

Պլաստիկ շշի վրա ոչ մեծ անցքեր բացեք։ Ձեռքով փակելով անցքերը,  ջուր լցրեք  և կափարիչով փակեք շշի բերանը։ Հեռացրեք ձեռքը շշի վրայից։ Ի՞նչ եք նկատում։ Այժմ զգուշությամբ բացեք շշի կափարիչը և փորձեք բացատրել դիտարկվող երևույթը։
Առաջադրանքը կազմեց  Անժելա Բլեյանը

English homework

Մայիսի12

Ex. 10  p. 99

Did the boys  watch  a film  last night? Yes they did.

Did  mum  clean  the house yesterday?  No she didn’t.

Did your grandparents  visit you last weekend? Yes they  did.

Did Steve play basketball  last  weekend? Yes she did.

Did you  and  Claire clean your rooms last Monday? No we didn’t.

Ex. 11 p. 100

2. Did mum listen to music.  — Yes she  did.

3. Did dad cook burgers. — Yes  he did.

4. Did the dogs stay in the car. — No  they didn’t.

5. Did the  boy  collect shells. — Yes they did.

6. Did it rain. — No it didn’t.

Ex. 2  page 12

Yesterday  my  family  and  I  stayed at home.  My sister  studied in  her  bedroom.  My dad  worked  in the garden  and then he  washed  his  car.  My mum  cooked dinner in the kitchen.  My brother played a computer games and I tidied my  bedroom. Later, we all had dinner and when we watched a film on TV.

 

Մաթեմատիկայի մարտյան հաշվետվություն

Մայիսի8

Ջ. Ռոդարի «Փոխեցին գլուխները»

Մայիսի8

Մարկոն և Միրկոն`այդ սարսափելի երկվորյակները,  չէին հարգում քերականությունը և տանել չէին կարողանում քերականական վարժությունները: Դժբախտներ, նրանք նույնիսկ չէին պատկերացնում, թե  ինչ կարող է գալ իրենց գլխին: Երեկ ուսուցիչ Քերականը նրանց  հանձնարարել էր գոյականների մոտ բայեր գրել: Տեսեք, թե ինչ էին գրել այդ անպիտանները:

_ Կատուն ոռնում է։ Այծերը հաչում են։ Գայլը գրում է։ Մուկը մլավում է։ Առյուծը  բառաչում է:
Դեռ չէին գրել վերջացրել, պատուհանի  մոտ  հայտնվեց Առյուծը և  թռավ սենյակ: Նա բարկացած էր.
_ Այդպե՞ս: Ուրեմն  ես բառաչո՞ւմ  եմ՝  բե-ե-ե-ե, բե-ե՜… հիմա ես ձեզ բառաչել ցույց կտամ:
Առյուծը իր աջ  թաթով պոկեց  Մարկոյի գլուխը, իսկ ձախ թաթով Միրկոյի գլուխը  և խփեց  իրար:
Լավ է, որ այդ  երկու  սարսափելի  երկվորյակների   գլուխները չվնասվեցին: Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 

Առաջադրանքներ

  • Կարդա՛ հեքիաթը և փորձի՛ր նկարագրել ուսուցիչ Քերականին։
  • Համբերատար և ջղաին
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր հինգ բայ (գործողություն ցույց տվող բառ)։
  • Դնել, պոկել, օգտագործել,  խառնել, վերադառնալ:
  • Հեքիաթից դո՛ւրս գրիր երեք համառոտ նախադասություն և ընդարձակի՛ր։
  • Առանձնացրո՛ւ ամենից զվարճալի հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ։
  • Առյուծը գլուխները տեղերում դրեց: Բայց կատաղած Առյուծն ամեն ինչ խառնեց  իրար՝  Մարկոյի  գլուխը դրեց Միրկոյի գլխի տեղը, իսկ Միրկոյի գլուխը՝ Մարկոյի գլխի տեղը: Երբ նրանց մայրիկը տուն եկավ, շատ չարչարվեց և շատ սոսինձ օգտագործեց, որ նրանց գլուխները կրկին դնի իրենց տեղերը: Իսկ սոսինձը հիմա այնքա՜ն թանկ է: 
  • Ես ընտրել եմ այս հատվածը որովհետև  ինձ շատ հետաքրքիր և ծիծաղելի է  այն  պատկերացնել
  • Շարունակի’ր միտքը մի քանի նախադասությամբ։   Շշմած կարագը երազում էր  ընկնել հացի մեջ,  լույս աշխարհ գալ  լավ կովից:
  • Շարունակի՛ր: Ի՞նչ կլիներ, եթե։

Եթե բառաչող առյուծը հայտնվեր անտառում, ապա բոլորը կկարծեին, որ նա ամենա բարի արյուծնե Երկրագնդում:

Եթե մուկը մլավեր, ապա ոչմի կատու նրան չի ուտի:

Եթե մարդիկ իրար ողջունելիս ապտակեին միմյանց, ապա  ընկերությունը  կվերածվեր  պատերազմի:

Եթե արևի փոխարեն առավոտյան լուսինը դուրս գար, իսկ լուսնի փոխարեն՝ արևը, ապա  կյանքը կշարունակվեր ինչպես  միշտ:

  • Ով ի՞նչ է անում․ գրի՛ր։

Առյուծը-մռնչում

Ոչխարը-

Խոզը-խռխռում

Հավը-կչկչում

Այծը-

Կատուն-մլավում

Նշված գոյականների դիմաց ծիծաղելի ածականներ գրի՛ր.

․․․․․ շերեփ

․․․․․․ հեռախոս

․․․․  զանգ
․․․․․․ պղպեղ

․․․․․ արջ

․․․․․․ նարինջ

Օրինակ՝ շատախոս շերեփ,

  • Ընտրի՛ր քեզ դուր եկած բառազույգը և հետաքրքիր պատմություն հորինի’ր:
  • Հորինածդ պատմությունը ձայնագրի՛ր և հրապարակի՛ր:

Մայրենիի ստուգատես: Աշխատանք 3

Մայիսի7

Աշխատանք 3. Ուսումնական ճամփորդությունների թեմայով ռադիո-հարցազրույց պատրաստի՛ր ընկերոջդ հետ: Ձայնագրությունը կամ տեսագրությունը հրապարակիր բլոգումդ:

  • Նախապես մտածի՛ր հարցերը, գրառիր դրանք բլոգում:
  • Որոշի՛ր ձևաչափը. ռադիոնյու՞թ ես պատարստելու, թե՞ տեսանյութ:
  • Հարցազրույցի համար հարմար, անաղմուկ վայր ընտրի՛ր:
  • Հիշի՛ր. հարցազրույցը պիտի տևի 3-5 րոպե, պիտի ունենա սկիզբ և ավարտ:

Դուք սիր՞ում եք ճամփորդել:

Որո՞նք են ձեր սիրելի ճամփորդական վայրերը:

Տարվա ո՞ր եղանակին եք սիրում ճամփորդել:

Սիրում եք ճամփորդել ընտանիքո՞վ, թե՞ մենակ:

Ի՞նչ եք սիրում անել ճամփորդությունների ընթացքում:

Ու՞մ հետ կցանկանաիք ճանփորդել

Ու՞մ հետ եիք ամենաշատը ճանփորդել

Ձեզ ավելի շատ դուր է գալիս ճանփորդերլ ընտանիքի՞ թե ընկերների՞ հետ

Ո՞ր երկիրն կուզենաիք  գնաիք և  ապրեիք այնտեղ

Ո՞ր երկիր եք ամենաշատը  ճանփորդել

Արմավիրի մարզ

Մայիսի7

Բնակչություն-  323,300 մարդ

Մարզկենտրոն- Արմավիր, Երևանից հեռավորությունը 48 կմ է

Քաղաքներ- Արմավիր, Վաղարշապատ, Մեծամոր

Տեսարժան վայրեր- Գայանե, Զվարթնոց, Էջմիածին, Հռիփսիմե, Շողակաթ, Ս.Աստվածածին (Վաղարշապատ), Սարդարապատի հուշահամալիր

Կլիման` արևոտ, չոր ցամաքային

Լիճ- Ակնա/ Այղր /- համարվում է պետական արգելոց

Գետ- Մեծամորն է, (Սևջուրը) սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է:

դիրքը ՀայաստանումԱրմավիրի մարզը տարածքի մեծությամբ ամենափոքրն է Հայաստանի Հանրապետությունում: Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը: Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը(45 հզ բնակիչ), Վաղարշապատը(58 հզ բնակիչ) և Մեծամորը(10 հզ բնակիչ)։

աղբյուր՝ http://armavir.gov.am/general-information/

English homework

Մայիսի7

Ex.  7

We didn’t study in the library Yesterday.  The cat didn’t  climb a tree Yesterday morning.

 

It didn’t rain last week.  He didn’t smile at me.

 

George didn’t  tidy his room an hour ago. Pedro didn’t play football last Sunday.

 

I didn’t watch tv last night.      Aye didn’t listen to music Yesterday.

 

Ex.  8

She didn’t watch TV or listen to the radio

 

He didn’t clean the house and water the flowers.

 

They didn’t water the flowers and listen to the radio.

 

She didn’t clean the house and listen to the radio.

Հայաստանի մարզերն ու մարզկենտրոնները

Մայիսի7
map_arm

Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում է տասը մարզի:   Հայաստանի Հանրապետության մարզերը և նրանց վարչական կենտրոններն են`

Մարզը   մարզկենտրոնը

Արագածոտն — Աշտարակ

Արարատ -Արտաշատ

Արմավիր -Արմավիր

Գեղարքունիք- Գավառ

Լոռի -Վանաձոր

Կոտայք- Հրազդան

Շիրակ- Գյումրի

Սյունիք- Կապան

Վայոց ձոր -Եղեգնաձոր

Տավուշ -Իջևան

« Older Entries

Կարգեր



Զանցել գործիքագոտուն