Անահիտ Ավետիսյան

Հարավային դպրոց-պարտեզ 4.2 դասարան

Կոմիտասի կյանքը

Նոյեմբերի2

Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:  Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։   Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։  Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։

Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին:  Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում.  ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա :  Կոմիտասը չէր խմում, չէր ծխում: Ամառ, թե ձմեռ՝ քնում էր մշտապես բաց պատուհանով: Պառկում էր ուղղակի հատակին՝ առանց ներքնակի ու բարձի: Ազատ ժամերին սիրում էր քայլել բացօթյա դաշտերում :

 

Email will not be published

Website example

Your Comment:

Կարգեր



Զանցել գործիքագոտուն