Նոր տարին Ֆրանսիայում

Նոր տարուն ֆրանսիացիները գցում են ճոխ տոնական սեղաններ, որոնց վրա դնում են ավանդական ֆրանսիական կերակրատեսակներ. զանազան երշիկներ, խորոված հնդկահավ, սագ և ընդեղենով, սիսեռով, շագանակով, լոբիով կամ ոսպով խոզի գլուխ։ Որպես անուշեղեն պատրաստում են մեկ ընդեղենով կարկանդակ։ Ով ուտի թաքցրած ընդեղենը` կդառնա «Ընդեղենի արքա» և բոլորը պետք է լսեն նրան։   Նվերներ կարող է բերել նաև Պյոտի Նոելը՝ երեխա Հիսուսը։Ըստ ավանդության Ամանորը Ֆրանսիայում նշում են ընկերների շրջապատում, իսկ Ծննդյան տոները՝ ընտանիքի հետ։ Դեկտեմբերի 31-ին Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում նշում են Սուրբ Սեղբեստրոս 1-ինի օրը։ Ֆրանսիան բացառություն չէ։  Ֆրանսիացիները փողոց են դուրս գալիս դիմակահանդեսային զգեստներով, նրանց անվանում են Սիլվեստեր-կլաուսներ։Լույսերով փայլող տոնական եղևնիները կանգնած են բնակարաններում և փողոցներում։ Ֆրանցիայի բոլոր եկեղեցիներում անց են կացվում երեկոյան սուրբծննդյան համերգային ծրագրեր։ Գլխավոր սուրբծննդյան արարողությունը անց է կացվում Փարիզի Աստվածամոր տաճարում։ Բացի եղևնուց, Ֆրանսիայում որպես Ծննդյան տոների խորհրդանիշ է համարվում Մղամուճը։ Մարդիկ հավատում են, որ այն բերում է հաջողություն հաջորդ տարում։ Բացի այդ ֆրանսիացիներն ուղղակի պաշտում են ծաղիկներ, նրանք այն տեղադրում են ողջ տնով մեկ, փնջերով, մեկական, ծաղիկներ դնում են պարտադիր սեղանին։Տան գլուխը ցայում էր նրան յուղով և տաքածրած գինով, և ողջ ընտանիքը աղոթում էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով